Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 21-ին, ժամը 12.10-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բուզանդի փողոցի թիվ 1/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ապա բախվել նշված վայրում կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին ժամը 23.55-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21083» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել սառնարանների և կողաշրջվել:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 10-ամյա աղջկա, ում մայրը հայտնել է, որ դուստրը վնասվածքը ստացել է իրենց բակում` վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի դիմաց՝ «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 21-ին, ժամը 22.00-ին, վարորդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 20.20-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», «Լեքսուս» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 17.30-ին, «Նիսան» ավտոմեքենան բախվել է Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 72 հասցեի դիմաց կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 22-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված տրակտորի կցորդի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 06.35-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 98-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: