1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.05.2015 18:19 ՃՏ պատահարներ

Մայիսի 24-ին, ժամը 19.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 22.20-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 16/2 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Ֆոլքսվագեն» մակնիշ ավտոմեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ-2108»-ը, շարունակելով ընթացքը, բախվել է մայթեզրի մոտ կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2108»-ի 3 ուղևորները, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին, ժամը 22.30-ին, «Բիույադի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 93 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին հատել է երթևեկելի գոտին` ստեղծելով վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ծառի:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 83-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Մայիսի 24-ին, ժամը 23.00-ին, Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 67 տան մոտ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 12.35-ին, Վրաստանի սահման-Ալավերդի 50-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևորուհին գլխի պատռված վերքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի վերջնամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: