Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եր. Քոչարի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ին, Երևանի Լուկաշինի և Լուկաշինի 3-րդ փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «զույգ անրակների կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ և հայտնել, որ Նուբարաշենի խճուղու թիվ 1/1 հասցեում վայր է ընկել: Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ին, Նուբարաշենի խճուղու 37 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում ոմն Սլավիկի վարած ավտոբուսի հետընթաց կատարելու հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սլավիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցում` ՃՈ հենակետի մոտ, վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի թիվ 43 տան մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 38-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ՎԱԶ-2107» տաքսի ավտոմեքենայի սրահում՝ վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին ոստիկանության, Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
Ժամը 19.20-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել որ «ձախ ծնկոսկրի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Վոլվո»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի խաչմերուկի մոտ «Աուդի» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել «Սև Արջ» քարե հուշարձանին. վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 127-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ տրանզիտ» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: