1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

07.07.2015 17:29 ՃՏ պատահարներ

Հուլիսի 6-ին, ժամը 22.00-ին, Երևանի Շիրակի փողոցի բենզալցակայանի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 09.40-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 18/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.40-ին, կամավոր Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 17-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը իր վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 23.40-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 37/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Միկոյան փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «ՎԱԶ 2101» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհի հատվածում «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Հայանիստ գյուղի հատվածում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 16.00-ին, Վանաձորի Երևանյան խճուղու և Նաիրիի փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց E 320»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 19-ամյա երիտասարդը, վարելով «TYCHI-130» մակնիշի մոտոցիկլետ, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին կորցրել է հավասարակշռությունը, վայր ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 99.2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 148.1 կ/մ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 6-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Հ 36-Վ.Ծաղկավան-Վարագավան-Հ 37 ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: