Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21-ին, «Հայգեր» մակնիշի ավտոբուսը Երևանի Արարատյան փողոցի թիվ 43 շենքի մոտ բախվել է «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-69»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22-ին, Երևանի Նոր-Արեշ 11-րդ փողոցի թիվ 87 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 9 շենքի մոտ իրար են բախվել «Լեքսուս» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10-ին, «Մերսեդես-Բենց 180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում՝ Փարաքարի ՃՈ անշարժ պահակակետի մոտ, բախվել է «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց 180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 շենքի մոտ իրար են բախվել «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենա և «ՊԱԶ-32-054» մակնիշի ավտոբուս:
«Դեու Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29/7 շենքի մոտ իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22-ին, Երևանի Աճառյան և Ծ. Աղբյուր փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 19 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսսան», «Միցուբիշի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշներին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են դիմել նաև ճանապարհի եզրին կանգնած երկու տղամարդ:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու և 2-ամյա տղայի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.45-ին, վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի «Խուռահատ» կոչվող տեղանքում գլորվել է ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: