Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 21-ին, ժամը 15.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հունիսի 20-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 09.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինքնազգացողությունը վատանալու պատճառով հիվանդանոց է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 09.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 21.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս բախվել է Կ. Ուլնեցու փողոցի թիվ 58 հասցեի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի ուղևորը և «Մազդա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 22.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 8 հասցեի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս առաջ հրվելով բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 9-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: