ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

22.08.2016 17:26 ՃՏ պատահարներ

Oգոստոսի 21-ին, ժամը 12.35-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 97/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 5-ին, «Սուբառու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավան թաղամասի Սաֆարյան փողոցից դեպի Թամրուչի փողոց տանող խաչմերուկի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 12.40-ին, Բագրևանդից դեպի Ձորաղբյուր տանող փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 21.25-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-բենց» և «Սաֆե» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Պորշ» մակնիշի ավտոմեքենան բախվել է հետվթարային դիրքով կանգնած «Սաֆե» ին, որն էլ բախման ուժից առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել «Մերսեդես-բենց»-ի վարորդին, «Սաֆե»-ի վարորդին և մի տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում՝ Բերքանուշ-Դվին ճանապարհի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիսից Նուբարաշեն տանող ճանապարհի սկզբնամասում վթար է և կա տուժած:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը և «Մերսեդես»-ի ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 22-ին, ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել է ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին:
Վարորդը մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-320» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ-320»-ը բախվել է դեպի Երևանի ուղղությամբ ճանապարհի երթևեկելի մասից դուրս կայանված «Օպել Աստրա»-ին:
«Օպել Աստրա»-ներից մեկի ուղևորը բուժօգնություն է ստացել դեպքի վայրում:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Մեղրաշեն ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 6.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածք և տեղում շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 10.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Մաշտոցի պողոտայում օգոստոսի 19-ին, ժամը 15.00-ին, կնոջ վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի կտրուկ արգելակման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 17.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 հասցեի դիմաց բախվել է անսարք վիճակում կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով նշված ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 2-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Օգոստոսի 20-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փարաքար-Մերձավան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 21-ին, ժամը 3-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Առինջ գյուղում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: