1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.08.2016 15:08 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 11-ին, «Լեքսուս-LX 570» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39/2 հասցեի դիմաց խոչընդոտ է ստեղծել «ՎԱԶ-2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս բախվել է կանաչապատ գոտու մայթեզրին և շրջվել:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 16.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան հին խճուղում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Շինարարների և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 20.45-ին, «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 67/16 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21099»-ը, առաջ գնալով, վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ ժամը 13.50-ին կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոց է դիմել 69-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ օգոստոսի 22-ին, ժամը 11-ին, Երևանի Էրեբունի փողոցում 2-րդ համարի տրոլեյբուսի մեջ արգելակման ժամանակ վայր է ընկել:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին, Տափերական գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տրակտորի կցորդին:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 5-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 24-ին, ժամը 2.15-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է:
«Ռենո Լոգան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ MMZ 4502» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 11.25-ին, Տաշիր-Ստեփանավան 1-ին կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: