Խոհանոցային դանակով պատահաբար հարվածել էր
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնից Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ հիվանդանոցից ահազանգ են ստացել, որ «ձախ ձեռքի 1-ին մատի կտրած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1956 թ. ծնված Աշոտ Գ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին բացատրություն էր տվել, որ վնասվածքը ստացել է Հովք գյուղի Աղստև գետի վրայով անցնող գազատարից մոտ 2 մ բարձրությունից ցած ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 20-ին նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 09.30-ի սահմաններում, նույն գյուղի բնակչուհի Գրետա Ա.-ն խոհանոցային դանակով պատահաբար հարվածել է Աշոտ Գ.-ի ձախ ձեռքին:
Աշոտ Գ.-ն հոկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում: Նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: