Պատահար Աբովյանում
Հուլիսի 31-ին, ժամը 07.15-ի սահմաններում, «Լադա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: