Պատահար Աշտարակ-Գյումրի ճանապարհին
Օգոստոսի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության են դիմել «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը և «ՎԱԶ-2106»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: