Պատահար Արտաշատում
27.11.2012 11:35
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Հասմիկ Գրիգորյանին, որի գրկում գտնվող 1-ամյա տղան վայր է ընկել և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: