Պատահար Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում
Ապրիլի 15-ին, ժամը 18.10-ին, Արտաշիսյան և Չեխովի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքնայի, որն էլ՝ ճամփեզրին կայանված «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Տոյոտա-Կորոլա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: