Պատահար Եղվարդ-Երևան խճուղում
22.07.2013 14:29
ՃՏ պատահարներ
Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Եղվարդ-Երևան խճուղու 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ», «ՎԱԶ-21074» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ՈւԱԶ»-ի և «Օպել Աստրա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: