Պատահար երկաթգծի Մասիս-Երևան հատվածում
Ապրիլի 12-ին, ժամը 03.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Երևանի ՋԷԿ»-Նորագավիթ երկաթգծի հատվածում մի կին ընկել է գնացքի տակ, իսկ ժամը 06.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված տարածքից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1932 թ. ծնված Ծովինար Խ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.40-ի սահմաններում, 1983 թ. ծնված ծնված Գոռ Խ.-ի վարած բեռնատար էլեկտրական քարշակը երկաթգծի Մասիս-Երևան հատվածի 3-րդ կմ-ին հարվածել է Ծովինար Խ.-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: