ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևան-Սևան ճանապարհին

30.07.2014 09:10 ՃՏ պատահարներ

Հուլիսի 29-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1972 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն: Նույն օրը նա ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հայտնել է, որ հուլիսի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, 1979 թ. ծնված Հրայր Մ.-ի վարած ԲՄՎ X 5 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է ծառի: Անդրանիկ Ա.-ն գտնվելով նշված ավտոմեքենայի մեջ որպես ուղևոր մարմնական վնասվածքներ չի ստացել, սակայն հետագա բարդություններից խուսափելու համար դիմել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: