Պատահար Թումանյան փողոցում
Մարտի 27-ին, ժամը 02.00-ին, «Կիա Սերատո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի թիվ 21/1 շենքի մոտ բախվել է «Բայդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև ճամփեզրյա ծառի:
«Կիա Սերատո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: