Պատահար խաչմերուկում
Ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուս:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: