Պատահար խաչմերուկում
Փետրվարի 20-ին, ժամը 03.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
