Պատահար Մասիս քաղաքում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «BMW-325» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել մայթեզրին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ այդ պահին մայթեզրին կանգնած 14-ամյա պատանին վախից մի կողմ է վազել, վնասել ոտքն ու վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
