Պատահար Չարենցի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում
29.07.2013 13:30
ՃՏ պատահարներ
Հուլիսի 28-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևանի Չարենցի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել նշված խաչմերուկին հարակից էլեկտրասյանը և Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեում գտնվող կրպակի անցման հենասյան բետոնե արգելապատնեշին:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: