Պատահար Սևան-Երևան ճանապարհին
05.05.2016 16:03
ՃՏ պատահարներ
Մայիսի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի է ենթարկել ճանապարհի եզրին կանգնած 45-ամյա քաղաքացուհուն:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Լադա Պրիորա»-ի վարորդը նույնպես, ինքնազգացողությունը վատանալու պատճառով, տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: