ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Վարդենիս-Մարտունի ճանապարհին

03.12.2012 12:15 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ճանապարհի 20-րդ կմ-ին  ընկել  է սահքի մեջ և բախվել «ՎԱԶ-21010»  մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս, ապա նույն վայրում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու նպատակով կտրուկ արգելակել և շրջվել է, ինչի հետևանքով նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: