Պատահար Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում
Հունիսի 22-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Միցուբիշի Էկլիպս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: