Մահվան ելքով պատահար Երևանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում
19.09.2016 11:03
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 1-ին, Աշտարակի խճուղում՝ Երևանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում, քննությամբ չպարզված «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնված 1969 թ. ծնված Արսեն Ալթունյանը և ինքնությունը չպարզված տղամարդը մահացել են, իսկ 3 անձինք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: