Պատահար Երևան-Սևան ճանապարհին. 1 զոհ, 1 վիրավոր

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 13.5 կմ-ին բախվել է մետաղյա արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը՝ մարմնական վնասվածքներով, իսկ ուղևորուհին՝ ԱՄՆ քաղաքացի, 1994 թ. ծնված Հաննա Հանթլին՝ մահացած վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: