Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 31-ին, ժամը 22.00-ին, Երևանի Դավիթ Մալյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 61-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Ուրցաձոր-Վեդի ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորակը. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 09.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 51-ամյա տղամարդը հայտնել է, որ ընկել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա ժամը 09.30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել։
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 1-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: