Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 21-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևանի Էրեբունու թանգարանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Վերին Անտառային փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 17.45-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տրոլեյբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 1-ին, ժամը 13.20-ին, Երևանի Սեբաստիայի և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա և «ԳԱԶ- 2705» բեռնատար. «Հունդաի Սոնատայի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «Հունդաի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 18.30-ին, Կապան-Քաջարան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 31-ամյա վարորդը և «Տոյոտա Քեմրիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Տաթև-Գորիս ճանապարհի 25-րդ կմ-ին «Մերսեդես-GLS350» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին. «Մերսեդես-GLS350»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի քարերին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 2-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Դիլիջանի Հաղարծին բնակավայրի 1-ին փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: