Պատահար Ճամբարակ-Վահան ճանապարհին. 1 զոհ, 2 վիրավոր

Հունվարի 3-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Ճամբարակ-Վահան ճանապարհի 3-րդ կմ-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը: Վարորդը՝ 1993 թ. ծնված Արմեն Հաջյանը, մահացել է, իսկ 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: