ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.09.2022 12:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.05-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 00.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին միացնող կամրջի վրա իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 49-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, ապա բախվել կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. 30-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցի հարակից տարածքի ավտոտնակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարի 28 կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և «Ինֆինիտիի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 29-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 379-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***


Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.10-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.02-ին, Երևանի Հանրապետության հրապարակում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 25-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.20-ին 1-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 33-ամյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 01.30-ին Երևանի Հյուսիսային պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.25-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 16-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.40-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան փողոցում «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային. «Լեքսուս RX-300»-ի 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 4-ամյա տղա. ըստ հարազատների՝ նա Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում վրաերթի էր ենթարկվել: Պարզվել է, որ ժամը 18.50-ի սահմաններում նա վրաերթի էր ենթարկվել «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել երկու քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են ժամը 22.30-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 38-րդ կմ-ին «ԲՄՎ-318» մակնիշի մեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիս-Խնձորեսկ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՈւԱԶ-330301» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 158-րդ կմ-ին իրար են բախվել «Մինի Կուպեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 9-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.00-ին, ավտովթարի հետևանքով երեք քաղաքացիներ ևս տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 4-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Տավուշի մարզի M-16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ-ին «ՈՒԱԶ-452-D» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: