ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.02.2023 11:44 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 6-ին, ժամը 07.50-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում «ՈւԱԶ-2206» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 22.15-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 11.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արարատի մարզի Խաչփար գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ փետրվարի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփար գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 41-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «ՈՒԱԶ-330942-018» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ-330942-018»-ի 40-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ստեփանավանի Սոս Սարգսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 135-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է է պատին. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: