Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 29-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գ. Նժդեհի հրապարակում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 79-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Մոնտերոյի» 40-ամյա վարորդը տեղում ստացել է բժշկական օգնություն:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 79-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի հանդամասում «ՈւԱԶ-236324-101» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ- 525» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենցի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: