Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 7-ին, ժամը 01.55-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի մեքենաներ: «Հոնդայի» վարորդը և «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի մեքենան Մեծամոր-Զարթոնք ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 7-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 102,9-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 08.00-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 39-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2109»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 18-րդ կմ-ին՝ Արևաբույր գյուղի տարածքում, իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Տոյոտա Տունդրա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտա Քեմրին» մասամբ հրդեհվել է, իսկ «Տոյոտա Տունդրան» կողաշրջվել է: Վարորդները և «Տոյոտա Տունդրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Կիա», «ՎԱԶ-2114» և «Մինի Կուպեր» մակնիշի մեքենաներ: «Մինի Կուպերի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի մեքենան Երևան-Գորիս ճանապարհի 228-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի գազալցակայանի մոտ, բախվել է «Օպել Աստրա» մակնիշի մեքենային, որի 27-ամյա և 4-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին բախվել է հանդիպակաց ընթացող «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի երկու մեքենաների: Երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: