Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 8-ին, ժամը 12.35-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան և ավտոբուսը. «Հունդաիի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արզումանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 30-ամյա տղամարդը հայտնել է, որ նոյեմբերի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 26-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.25-ին, Երևանի Երևանյան խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 7-ին, ժամը 20.15-ին, Երևանի Սարկավագի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա աղջիկ: Պարզվել է, որ ժամը 15.20-ի սահմաններում Արարատ քաղաքի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 5-ամյա աղջկան:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղում՝ Այնթապ գյուղի հատվածում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին. 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել սուպերմարկետի պատին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կմ-ին «Լեքսուս Իս-250» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 48-ամյա տղամարդը հայտնել է, որ Եղեգնաձոր քաղաքի մոտ վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: