ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.03.2023 11:53 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 9-ին, ժամը 20.45-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի և Չեխովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 08.10-ին, Երևանի Ամերիկյան փողոցում իրար են բախվել «Կիա» և «Աուդի» մակնիշի մեքենաներ: «Աուդիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 87-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: