ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.04.2023 11:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 10-ին, ժամը 14.26-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 16.00-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Մերսեդես» և երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսաններից» մեկի 33-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 20.10-ին, Երևանի Դրոյի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «Պորշի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել առանձնատներից մեկի պարսպին. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 6-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշին. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2102» և «Տոյոտա Ռաֆ-4» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: