ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.11.2022 11:22 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 10-ին, ժամը 17.10-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 42-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 09.50-ին, Երևանի էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
ԼՐԱՑՎԱԾ. 14.11.22
Նոյեմբերի 10-ին, ժամը 11.10-ին, Երևանի Քրիստափորի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը, ինչից հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Սատուրն Աստրա» մակնիշի ավտոմեքենային. 21-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շերամի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.10-ին, Երևանի Շերամի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Աշնակ-Կաթնաղբյուր խաչմերուկում, իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի և Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաներ. «Իսուզուի» 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 168,7-րդ կմ-ին «Վոլվո-FH460» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում. վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի և 2-րդ նրբանցքի խաչմերուկում «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: