ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

16.08.2022 12:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 14-ին, ժամը 15.05-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկվել 18-ամյա ինքնագլորավարի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հրաչյա Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները և «Նիսանի» 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման վայրում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին և ճանապարհային նշանին. 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 17-ամյա պատանին հայտնել է, որ Մասիս-Նոր Խարբերդ ճանապարհին անհայտ մեքենան հարվածել է իրեն:
Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա պատանուն և հեռացել պատահարի վայրից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 71-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Օգոստոսի 15-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Աբովյան-Բալահովիտ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի. «ԲՄՎ»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գորիս-Շինուհայր ճանապարհի 14-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 17-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: