Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 16-ին, ժամը 10.50-ին, «ՎԱԶ-21065» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 12.50-ին, Երևանի Հանրապետության հրապարակում իրար են բախվել «Տոյոտա» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ: «Ինֆինիտիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 08.00-ին, «ՎԱԶ» մակնիշի մեքենան Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 21.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 08.30-ին, անհայտ «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ստեփանյան փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սևանի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Միցուբիշի Պաջերո» և «ԿամԱԶ» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ և 4-րդ միկրոշրջանների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Ենոքավան բնակավայր տանող ճանապարհին «ԲՄՎ-535» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը: 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: