Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 16-ին, ժամը 01.45-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 13.40-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Լուսագյուղ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե պատնեշին. 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217»-ի վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանին, ապա առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո բախվել է հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսին». 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշներին և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երկաթուղայինների փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: