Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 16-ին, ժամը 18.00-ին, Երևանի Զարյան և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Նիսան» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի Անտառային փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-217230» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-217230»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 18-ին, ժամը 00.10-ին, Արմավիր-Մեծամոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 16-ին, ժամը ժամը 08.55-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը Սևան քաղաքի Զորավար Անդրանիկի հրապարակում վրաերթի է ենթարկել 14-ամյա երկու աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Ջերմուկ քաղաքի վարչական տարածքում բախվել է ծառին: 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: