ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.08.2022 12:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 20-ին, ժամը 09.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 43-ամյա վարորդը և մյուս մեքենայի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 15.45-ին, Երևանի Նորագավթի 1-ին փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 18.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 23.45-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 20.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկայանատեղիի մուտքի մոտ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա աղջիկ. ծնողը հայտնել է, որ աղջիկը բակում ընկել է:
Պարզվել է, որ ժամը 15.40-ին Երևանի Զաքարիա Սարկավագի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 56-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 07.54-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 93-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 17.55-ին, Երևանի Աբովյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկվել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 21.30-ին, Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 12.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 3 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել ավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. ավտոբուսի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ոստան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի 73-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 48-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆորդ Ֆիեստա» և «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Ֆիեստայի» 34-ամյա վարորդը, երեք ուղևորները, «Կիա Ռիոյի» 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 30-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և այդ պահին մեքենայի մոտ կանգնած երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան բախվել է մայթեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 121-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: