Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունվարի 22-ին, ժամը 16.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, ապա բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենային. 19-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 19.40-ին, Երևանի Աբովյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 23-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 22-ին, ժամը 12.10-ին, Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում «ՎԱԶ-21134-110-20» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին՝ Հովտաշեն գյուղի տարածքում, իրար են բախվել «Մերսեդես C-180» և «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 23-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Վանաձորի Խորենացու և Լազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 41-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունվարի 23-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի վարչական տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: