Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 22-ին, ժամը 16.15-ին, Երևանի Ս. Գևորգյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Հովո» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 20-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ներից մեկի 20-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գորկու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: