1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.08.2022 11:42 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 24-ին, ժամը 16.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա Կորոլա», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տոյոտա Կորոլան» բախվել է կայանված «ԿամԱԶ» կցորդիչով ավտոմեքենայի. «Տոյոտա Կորոլայի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված տրոլեյբուսին. «Աուդիի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի բակում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Աշոտ Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ և 2-ամյա երեխայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա տղամարդու և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Տաշիր-Բլագադարնոյե ճանապարհի 5-րդ կմ-ին «ԳԱԶ 53-12» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 35-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լազոյի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: