ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.10.2022 11:12 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.50-ին, Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գյուլիքեւխյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դարբնիկ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ինֆինիտիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: