ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

29.08.2022 09:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 25-ին, ժամը 17.20-ին, Երևանի Դեղատան փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 00.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 08.00-ին, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Օպել», կայանված «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 09.00-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 11.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, ինչի հետևանքով նա նետվել է կայանված «Տոյոտայի» վրա և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 19.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Վոլվո» կողավոր մանիպուլյատորին. «Օպելի» 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 02.00-ին, Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 12.00-ին, «Մազդա» մակնիշի մեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել է ծառին. 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Օգոստոսի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 00.45-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Հյուսիս-Հարավ մայրուղու մոտ իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելներից» մեկի վարորդը և «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 26-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 ***

Օգոստոսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից դաշտում տրակտորը շուռ է եկել. 34-ամյա տրակտորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: