31-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 24-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Բլագոդարնոյե-Տաշիր ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 31-ամյա Կարեն Բ.-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: