Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 29-ին, ժամը 19.44-ին, հիվանդանոցից ստացվել է ահազանգ, որ օգոստոսի 24-ին Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով բուժօգնության է դիմել ՌԴ քաղաքացի մի տղամարդ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 9.10-ին, Մայիսի 9-ի փողոցում 30-ամյա վարորդը «Կիա» մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 84-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 10.45-ին, վարելով «ԲՄՎ»՝ 40-ամյա վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 59-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 9.20-ին, Կիևյան փողոցում երթուղային ավտոբուսի արգելակման հետևանքով 54-ամյա մի կին գլուխը խփել է կրակմարիչին և տեղափոխվել բուժօգնության:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 8.30-ին, Ահարոնյան փողոցում միմյանց են բախվել երկու «Օպել»: Վարորդներից մեկն ու 22-ամյա մի ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սալջարդերով բուժօգնության է բերվել 58-ամյա մի կին: Նա հայտնել է, թե վնասվածքները ստացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում` անզգուշաբար ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, կնոջ նշած վայրում նրան վրաերթի է ենթարկել «Տոյոտա Քեմրի» մեքենայի 38-ամյա վարորդը և ինքն էլ տուժածին հասցրել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենան, 33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա մի տղամարդու, որը դիմել է բուժօգնության:
Փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: