Մահվան ելքով պատահար Երևանում
03.01.2017 11:23
ՃՏ պատահարներ
Հունվարի 3-ին, ժամը 00.20-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մելքումովի փողոցի թիվ 27 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1989 թ. ծնված Մուշ Գասպարյանին և 1990 թ. ծնված Ռազմիկ Ա.-ին, ինչի հետևանքով Մուշ Գասպարյանը դիպչելով նշված վայրում կայանված «ՎԱԶ-21099» ավտոմեքենային՝ տեղում մահացել է, իսկ Ռազմիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: